Հղիություն, ծննդաբերություն
|
Հղիություն. ինչին չպետք է հավատալ

Նոր մարդու ծնունդն ինքնին հրաշք է, ու իզուր չէ, որ այդ հրաշքի հետ կապված բազմաթիվ նախապաշարումներ, լեգենդներ ու տաբուներ կան: Դրանցից մի քանիսն այնքան հաստատուն են որոշ մշակույթներում, որ գիտնականներին մնում է ուսումնասիրել ու դրանց գիտական բացատրություն տալ, հերքել կամ էլ հաստատել ժողովրդական հավատալիքներն ու կանխատեսումները:
Մասնագետներ կան տարբեր երկրներում, որոնք զբաղվում են այդ հավատալիքների հավաքմամբ: Արիզոնայից դոկտոր Շենն Թասոնը հավաքել է դրանք ու «Ձեռքերդ հեռու փորից» վերնագրով գիրք գրել:
Այրոցքը պտղի մազոտության մասին է հուշում
Պարզվել է, որ Ջոն Հոփկինսի համալսարանում 2009-ին այրոցք ունեցող 64 հետազոտվող մայրիկներն իրոք լույս աշխարհ են բերել գլխի մազերի գերաճով բալիկներ: Ոչ մի գիտական բացատրություն այդ երևույթը չունի: «Բախտավոր աստղի տակ է ծնվել կամ «շապիկով է ծնվել» (ընդունված է մյուս լեզուներում), նշանակում է փառք, հարստություն: Իսկապես, շատ ականավոր մարդիկ են ծնվել «շապիկով». Նապոլեոն, Բայրոն, մի քիչ էլ Կեսարը (ըստ Սվետոնիոսի): Մեր ամեն ինչը փափուկ բողբոջի մեջ է ապրում` in uteri, որի ներքին շերտը կոչվում է ամնիոն, իսկ արտաքինը` քորիոն: Ամնիոտիկ պարկը կամ էլ դրա մի հատվածը երբեմն ծննդաբերության ժամանակ կպչում է երեխայի գլխին (մեր ջանասեր մայրիկները հաճախ քերելով հանում են այն): Իսկ երբեմն էլ երեխան ծնվում է լիովին թափանցիկ ամնիոտիկ պարկով: Դա հետաքրքիր է, ոչ ավելի: Երեխան հարստության ու փառքի պետք է հետագայում ինքնուրույն հասնի:
Տրամադրության տատանումները վատ ազդեցություն կարող են ունենալ պտղի վրա
Իրո՛ք: Սակայն մի բան էլ կա. հղիության ժամանակ կինը նյարդային է ու շատ զգայուն: Այս դեպքում հորմոններն են ամեն ինչ որոշում: Եթե կինը քմահաճ է ու հետն էլ փնթփնթան, ոչինչ, իսկ եթե գոռում է ու ճչում, ապա չպետք է մոռանալ, որ մոր արգանդում արդեն 6 ամսական երեխան հրաշալի լսում է, իսկ մոր ձայնը` ամենից լավ: Ուրեմն պահպանենք մեզ ու բոլորին բարձր ձայներից:
Պլացենտոֆագիա
Արևելքի երկրներում հավատում են, որ ընկերքը բուժում է ասթման, թոքային հիվանդությունները, դեպրեսիան, ամրացնում է իմունիտետը: Հնդկացիները մինչ օրս մի սովորույթ ունեն: Մայրական ընկերքի վրա, ի պատիվ նորածնի, ծառ են տնկում: Դա դառնում է նրա պահապան տոտեմը:
Ասիական շատ երկրներում էլ ընկերքը չորացնում են ու դրանից հմայիլներ են պատրաստում:
Բազմապտղությունը միշտ էլ անպտղության բուժման հետևանք է
Սա ևս ճիշտ չէ: Երկվորյակներն ու եռվորյակները բնական երևույթ են: Չնայած կան որոշ «բայցեր»: 35 տարեկանից հետո երկվորյակ ունենալու հավանականությունը մեծ է: Որքան մեծ է պտուղը, այնքան մեծ է բազմապտղության հավանականությունը: Բազմապտղությունը մայրական կողմից է ժառանգվում: Աֆրիկացիները հաճախ են երկվորյակներ ունենում: Նիգերիայի հարավում մի բնակավայր կա` Իհբո-Օրա, որն անվանում են երկվորյակների երկիր: Այնտեղ կինը հազվադեպ է ընդամենը մեկ երեխա ծնում:
Երկվորյակները գիտության ոսկե ֆոնդն են, սակայն նրանք քիչ են ողջ աշխարհում` ընդամենը 1,2%:
Բջջային հեռախոսն ազդում է պտղի վրա
Դա ճիշտ է: Հնարավորինս պետք է խուսափել բջջայինից ու փորից հեռու բռնել: Հնարավորության դեպքում խոսեք բարձրախոսով:
Լիալուսնի ժամանակ երեխաներ շատ են ծնվում
Ստուգել են Իտալիայում ու Ֆրանսիայում: Ավելի ճիշտ` լիալուսնի ժամանակ մարդիկ ավելի նյարդային են: Սակայն ծննդաբերությունների թիվը համաչափ է:
Կծու-թթու սննդից երեխան փորիկում ծակծկոցներ կունենա
Ոչ մի կապ չունի երեխայի փորիկի վիճակի հետ: Այն, ինչ համային բնութագիր է տալիս սննդին, երեխային չի հասնում: Ուրեմն, եթե հղին կծու, թթու ուտելիքի պահանջ ունի ու բժիշկն էլ թույլատրում է, մի՛ զրկեք ձեզ: Շատ պետք չէ, քանի որ այն շատ էլ ջուր է «խմեցնում», որն արդեն երիկամների համար ծանրաբեռնվածության պատճառ է դառնում:
Սեքսը հղիության ժամանակ կարող է երեխայի գլուխը վնասել
Բացարձակ սխալ է: Բայց բժիշկները խորհուրդ չեն տալիս վիժման վտանգի, վարակների ու վնասվածքների պատճառով: Հանուն երեխայի արժե մի քիչ էլ ժուժկալ կյանքով ապրել:
Հղիության ժամանակ ատամների մասնագիտական մաքրում չի թույլատրվում (լնդերի բուժում, ատամնաքարի հեռացում)
Սա ևս սխալ է: Հղի, թե՝ ոչ, ատամների մաքրում հարկավոր է անել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Հակառակը` պետք է ու նույնիսկ պարտադիր է, քանի որ յուրաքանչյուր հղիություն «մեկ ատամ» զոհ է պահանջում: Հղիության պլանավորումից առաջ հարկավոր է բուժել բերանը, քանի որ, եթե հղիության ժամանակ խնդիր առաջանա, չի բացառվում, որ նարկոզի կամ ցավազրկողի անհրաժեշտություն առաջանա, ինչը, հասկանալի է, ցանկալի չէ:

|
Կարդացեք նաև

Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...


Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...


Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն